Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռուզաննա Ազրոյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր: Հոկտեմբերի 17-ին նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդմնակալության արարողությունը:
Իրավաբան.net-ը ներկայացնում է Ռուզաննա Ազրոյանի կենսագրությունը:
Կենսագրություն
02.12.1982թ, ք. Երևան
Կրթություն
N122 միջնակարգ դպրոց, Երևան, ՀՀ
1999-2003 Երևանի Պետական Համալսարան, Արևելագիտության ֆակուլտետ /բակալավրի աստիճան «Իրանագիտություն» մասնագիտությամբ , Երևան, ՀՀ
2003-2005 ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիա, քաղաքագիտության բաժին /մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ, Երան, ՀՀ
2005-2007 Երևանի Հյուսիսային Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ /դիպլոմավորված մասնագետ “Իրավաբանություն մասնագիտությամբ”- գերազանցության դիպլոմ/, Երևան, ՀՀ
2006-2010 ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա, Արևալագիտության Ինստիտուտ, ասպիրանտ, Երևան, ՀՀ
2013-2014 ՀՀ փաստաբանական դպրոց,
փաստաբանական գործունեության արտոնագիր N 1761
2016- 2017 Եվրոպայի խոհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոց /ՔԴԵԴ/
2017 փետր 27.-հոկտեմ 13 ՀՀ Արդարադաության ակադեմիա
Ուսուցում արտերկրում
2007թ. «Փոքր և Միջին բիզնեսի զարգացում», Կառավարման Միջերկրական Ինստիտուտ, Նիկոսիա, Կիպրոս,
Դասընթացներ
- Training Russian and CIS Centre de la Protection Internationale, Strasbourg, France
Activists in International
Human Rights Law
- Եվրոպական իրավունք Եվրոպական իրավունքի ամառային դպրոց
- Հաշվպահական հաշվառում Հայաստանի հաշվապահների և ուդիտորների
ասոցիացիա
- Հարկային օրենսդրություն «Լեգալ-Աուդիտ» ՍՊ ընկերություն
Գիտական աշխատություններ
- «Ագրարային բարեփոխումները Իրանում 1960-ական թթ», Կանթեղ, գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2008թ;
- «Կրթական բարեփոխումները Իրանում 1960-70-ական թթ.», Մերձավոր Արևելք, հոդվածների ժողովածու, Երևան, 2008թ;
- ««Սպիտակ հեղափոխությունը որպես Իրանի հասարակական-քաղաքական և տնտեսական ճգնաժամը հաղթահարելու գործուն միջոց», Մերձավոր Արևելք, հոդվածների ժողովածու, Երևան, 2009թ;
- «Հակամիապետական հեղափոխության սոցիալ-քաղաքական և գաղափարական նախադրյալների ստեղծումը Իրանում», Մերձավոր Արևելք, հոդվածների ժողովածու, Երևան, 2010թ;
- «Կապիտալիստական հարաբերությունների արագացված զարգացումն Իրանում «Սպիտակ հեղափոխության» շրջանում.տնտեսության արդիականացման ձախողման պատճառները», Տարածաշրջանային խնդիրներ, գիտական ամսագիր 1 (6), 2015, Երևան;
- «Առողջապահության ոլորտի բարեփոխումներն Իրանում XX դարի 60-70-ական թ. », Կանթեղ, գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2015թ;
Գիտական զեկույցներ
2008, հունիսի 11-13 Երիտասարդ Արևելագետների միջազգային XXIX գիտաժողով
2009, հուլիսի 14-16 Երիտասարդ Արևելագետների միջազգային XXX գիտաժողով
2010, հուլիսի 28-30 Երիտասարդ Արևելագետների միջազգային XXXI գիտաժողով
Աշխատանքային փորձ
2004-2005 «Էրզրում Ռուտո» ՍՊԸ` տնօրենի օգնական
2005-2006 ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժին, առաջին կարգի մասնագետ
2006 -2008 «Պորտֆոլիո Էնթերփրայզ»` գործադիր տնօրեն, «ԱՐՄԵՆՍԹՈՈՒՆ» ՍՊԸ` իրավախորհրդատու
2008 – 2011 ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ակտերի բաժնի առաջին կարգի մասնագետ, փաստաթղթերի տեսչության բաժնի առաջատար մասնագետ, վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ
2010 -2017 Կրթության միջազգային ակադեմիա՝ դասախոս («Փախստականների իրավական վիճակը ՀՀ-ում», «Իրավական վիճակագրություն», «Ֆինանսական իրավունք», «Մունիցիպալ իրավունք»,
2011 – 2013 ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնի պետ
2013– 2015 ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավաբանական վարչություն, փորձագետ
2014-2018 ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի երիտասարդական խորհուրդի անդամ
2015 -2018 սեպտեմբեր «ՖինԼեգալ Կոնսալտ» ՓԲ ընկերություն, համակարգող իրավաբան
2016 – 2017 ՀՀ պետական կառավարման ակադեմիա, դասախոս (Վարչարարության հիմունքները, Վարչական բողոքի փուլերն ու առանձնահատկությունները, Վարչական դատավարություն)
2018 սեպտեմբեր- ՀՀ վարչական դատարան, դատավոր
Լեզուներ
Հայերեն –գերազանց
Ռուսերեն- գերազանց
Անգլերեն- լավ
Պարսկերեն- բավարար