Երևանի ավագանու հոկտեմբերի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված են Երևանի փոխքաղաքապետերի նշանակման հարցերը: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջադրված է Երևան քաղաքի ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
3 փոխքաղաքապետի պաշտոնների համար առաջադրված են Հայկ Սարգսյանի, Սերգեյ Հարությունյանի և Տիգրան Վիրաբյանի թեկնածությունները:
Նշենք, որ Տիգրան Վիրաբյանը Գյումրու պետական դրամատիկական թատրոնի տնօրենն է: