Հայտարարվել է ՀՀ նախագահի մրցանակի մրցույթ

Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը  ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան եւ դրամական պարգեւ` 10.000 (տասը հազար)  ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) եւ աշխատանքներ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետեւյալ յոթ բնագավառներում՝

• տեխնիկական գիտություններ եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ

• ֆիզիկա

• բժշկագիտություն

• արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ  եւ արվեստի այլ ձեւեր) – 2 մրցանակ

• գրականություն (գեղարվեստական, գեղարվեստա-թարգմանական)

• հումանիտար գիտություններ

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել,  կառուցվել-ավարտվել են մրցանակի համար հայտերի ներկայացման ժամկետի ավարտին նախորդող երեք տարվա (2016-2018թթ.) ընթացքում:

Ներկայացվող գիտական աշխատանքը պետք է ունենա թեմատիկ ընդհանրություն:

ԾԱՆՈՒՑՈՒՄ

-Մրցույթին «Բնական գիտություններ»,  «Տեխնիկական գիտություններ եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ», «Ֆիզիկա» բնագավառներում, կարող են մասնակցել նախորդ տարիներին ներկայացված, բայց հաղթող չճանաչված աշխատանքները՝ պայմանով որ դրանք իրականացված լինեն 2016-2018թթ. ընթացքում:

-Մրցույթին չեն կարող ներկայացվել բառարաններ, կատալոգներ, փաստաթղթերի ժողովածուներ, հուշագրություններ, դասագրքեր, ատենախոսություններ, ինչպես նաեւ այնպիսի աշխատանքներ եւ մենագրություններ, որոնց հիմքում ընկած են ատենախոսության նյութեր:

– Մրցույթին ներկայացվող մեկ հայտում մրցանակի հավակնորդների թիվը չպետք է գերազանցի հինգը:

 – Մրցույթին մասնակցելու հայտ չի կարող ներկայացվել մահացած անձի համար:

– ՀՀ Նախագահի մրցանակ ստացած անձը այլեւս չի կարող մրցանակ ստանալու համար աշխատանք ներկայացնել` ինչպես անհատական եղանակով, այնպես էլ համահեղինակների խմբի միջոցով՝ լինելով այդ խմբի հեղինակներից մեկը: ՀՀ Նախագահի մրցանակ տրվում է միայն մեկ անգամ:

Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաեւ անձամբ:  Հայտատուն կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:

Հայտերն ընդունվում են 2018 թվականի դեկտեմբերի 3-ից մինչեւ 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ:

Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ հիմնադրամի կայքից https:// www.himnadram.org:

Գործերը ներկայացնելու եւ մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` Աիդա Խաչիկյանին:

Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106); է-փոստ` [email protected]

0010, Երեւան, Հայաստանի Հանրապետություն,  Կառավարական 3-րդ մասնաշենք, 2-րդ հարկ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել