Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում որոշվեց Երևանի նորընտիր ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ներկայացնող նոր անդամների անունները:
ՀԻշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի՝ ավագանու անդամներ ընտրված Սրբուհի Ղազարյանի, Տրդատ Սարգսյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, նաեւ՝ Վահագն Հովակիմյանի և Վիկտոր Մնացականյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են:
Դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ են Արմեն Գալջյանը, Արփենիկ Մարությանը, Վահե Գևորգյանը, Գրիգորի Երիցյանը և Մարատ Թոխյանը: