Գորիսի քաղհասարակության կազմակերպությունների համար անցկացվեց հերթական դասընթացը

Հոկտեմբերի 19-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Գորիսի կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակում Կապանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ինկուբատորի շրջանակներում անցկացվեց «Հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգ, փաստարկված հանրային քաղաքականությունների մշակում, կոալիցիաների կառուցում, ՔՀԿ-կառավարություն երկխոսություն» թեմայով դասընթաց:

ՔՀԿ ներկայացուցիչներին թեմաները ներկայացրեց ծրագրի ինկուբատորների համակարգող Մարատ Ատովմյանը։

Դասախոսության ավարտից հետո ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը ներկայացրեց ՔՀԿ-ների ինկուբատորների անդամ ՔՀԿ-ների համար հանրային քաղաքականությունների մոնիթորինգի և բարելավման (մշակում, վերանայում և ջատագովություն) ենթադրամաշնորհային հայտերի ներկայացման հրավերը, ինչպես նաև ՔՀԿ-ների ներկայացուցիչների հետ միասին ուսումնասիրեցին ենթադրամաշնորհային առաջարկի հայտի ձևը:

Նշենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել