Քննարկում՝ հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգի, քաղաքականությունների մշակման վերաբերյալ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 23-ին Վանաձորի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորում տեղի ունեցավ «Հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգ, փաստարկված հանրային քաղաքականությունների մշակում, կոալիցիաների կառուցում, ՔՀԿ-կառավարություն երկխոսություն» թեմայով  դասախոսություն։

Դասընթացը վարում էր ծրագրի ինկուբատորների համակարգող Մարատ Ատովմյանը։

ՔՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկվեցին 4 թեմաների վերաբերյալ կարողությունների զարգացման նպատակով կազմված թեստերը, դրանցում առկա վիճարկելի հարցերը։

Դասախոսության ավարտից հետո ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը ներկայացրեց ՔՀԿ-ների ինկուբատորների անդամ ՔՀԿ-ների համար հանրային քաղաքականությունների մոնիթորինգի և բարելավման (մշակում, վերանայում և ջատագովություն) ենթադրամաշնորհային հայտերի ներկայացման հրավերը, ինչպես նաև ՔՀԿ-ների ներկայացուցիչների հետ միասին ուսումնասիրեցին ենթադրամաշնորհային առաջարկի հայտի ձևը:

Հավելենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել