Դիլիջան-Իջևան միջպետական նշանակության (Մ-4) ավտոճանապարհի Հաղարծին-Հովք 7,4 կմ հատվածի նորոգման աշխատանքների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից արձանագրվել են շեղումներ։ Այդ մասին ահազանգել են նաև համայնքի բնակիչները։
Վերականգնվող ճանապարհահատվածի մոտ 1700 քմ ասֆալտապատումը չի համապատասխանել սահմանված որակական չափանիշներին։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նորոգման աշխատանքներն իրականացնող ընկերությունը պարտավորվել է շտկել թերությունները։ Արդյունքում շինարարները նոր, 5սմ հաստությամբ ասֆալտապատում են կատարել, պարտավորվել, որ ճանապարհի նորոգման հետագա ընթացքում այլևս նման խնդիրներ չեն լինի։