Հոկտեմբերի 24-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը սպայական առաջին ուսադիրներ հանձնեց ոստիկանության 5 ծառայողների:
Ոստիկանության պետը շնորհավորելով ոստիկանության լեյտենանտներին` մաղթեց բարի ծառայություն և, որ նրանց ծառայությունն էլ ավելի ամրապնդի ոստիկանություն-հասարակություն կապը:
Ի դեպ, 5 ծառայողներն էլ մինչ կոչումներ ստանալը, ոստիկանության պետի և նրան կից հասարակական խորհրդի ներկայությամբ հանձնել են ստուգարքներ ու դրական արդյունքներ ցուցաբերելուց հետո միայն արժանացել ոստիկանության լեյտենանտի կոչմանը: