ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այօսր՝ հոկտեմբերի 24-ին հրամանագրեր է ստորագրել, որոնցում ասվում են.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Գրիգոր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ հետ կանչել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Մյուս որոշման համաձայն ԱՄՆ֊ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վարուժան Ներսեսյանը։