«Շենգավիթ» ԲԿ-ի պաշտոնական մեկնաբանությունը՝ նորածնի մահվան կապակցությամբ

«Շենգավիթ» ԲԿ-ի պաշտոնական մեկնաբանությունը ԶԼՄ-ներին՝ նորածնի մահվան կապակցությամբ.

«Ս․թ․ 20.10.2018թ․ “Շենգավթ” ԲԿ է ընդունվել 23 տարեկան Տաթև Ահարոնի Հովսեփյանը` ծննդալուծման:

Առաջին փուլը (ակտիվ կծկանքների շրջան) ընթացել է առանց բարդությունների, սակայն երկրորդ փուլի սկզբում (ճիգային շրջան) պտղի գլխի ծկլթման ժամանակահատվածում (պտղի գլուխը փոքր կոնքի հատակում է) խիստ տուժել է պտղի սրտի բաբախը: 

Անհապաղ իրականացվել է ծննդալուծում վակումային էքստրակցիայի ճանապարհով:

Պտուղը ծնվել է կարճ պորտալարով, ծանր ասֆիկցիայով: Չնայած իրականացված ինտենսիվ վերակենդանացման միջոցառումների նորածինը մահացել է:

«Շենգավիթ» ԲԿ-ի տնօրինությունը և ողջ անձնակազմը խորապես ցավում է նորածնի մահվան կապակցությամբ և իր ցավակցությունն է հայտնում հարազատներին:

«Շենգավիթ» ԲԿ-ի տնօրինությունը խնդրում է ԶԼՄ-ներին մինչև դատաբժշկական փորձաքննության վերջնական արդյունքների հրապարակումը զերծ մնալ հուզական, ոչ ստույգ տեղեկատվության տարածումից, գնահատական տալուց:

«Շենգավիթ» ԲԿ-ը հանդիսանում է երրորդ մակարդակի ծննդատուն և ընդունում է ամենաբարդ դեպքերը:

Ի պատասխան ԶԼՄ-ներում տեղ գտած հայտարարությունների, առ այն որ «Շենգավիթ» ԲԿ-ում հաճախ են նորածնային մահացությունները պաշտոնապես տեղեկացնում ենք, որ 2017 թ․ հանրապետական պերինաթալ մահացությունների ցուցանիշը եղել է 19 ‰ (պրոմիլե), իսկ մայրաքաղաքայինը՝ 25/8 ‰ (պրոմիլե), միևնույն ժամանակահատվածում «Շենգավիթ» ԲԿ-ում պերինաթալ մահացությունները եղել են 6.06‰ (պրոմիլե), իսկ 2000 թվականից մինչ այսօր մայրական մահացության դեպք չի եղել:

Հ․Գ․ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել