Երթևեկության փոփոխություն՝ Երևանի կենտրոնում

Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 25-ին Երևան քաղաքի Աղայան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում նշված փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Աբովյան փողոցի ուղղությամբ՝ բացառությամբ Տերյան փողոցին հարակից 100 մետր հատվածի, որտեղ երթևեկությունը կմնա երկկողմ՝ ինչպես նախկինում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել