Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստը նախաձեռնողների առաջարկը՝ որոշում եմ.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» 2018 թվականի հոկտեմբերի 23-ի ՆՈ-21-Ն որոշման մեջ կատարել լրացում եւ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (առաջին եւ երկրորդ ընթերցում)»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի որոշման մեջ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Այսպիսով, նախագիծն Ազգային ժողովում կքննարկվի հոկտեմբերի 29-ին` ժամը 11:00-ին, գումարվող Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ։ .