Ազգային ժողովում ընթանում է կառավարության հետ հարցուպատասխանը։
Պատգամավոր Մարինա Մարգարյանը հարց ուղղեց աջակողմյան ղեկային համակարգով կառավարվող մեքենաների ներկրման վերաբերյալ՝ հետաքրքրվելով, թե կառավարությունն ի՞նչ դիրքորոշում ունի հարցի վերաբերյալ։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը պատասխանեց, որ շահագրգիռ բոլոր կողմերի հետ նախարարությունում քննարկում կանցկացվի՝ փոխնախարար Արմեն Փամբուխչյանի ղեկավարությամբ։
Մարինա Մարգարյանն արձագանքեց՝ նշելով, որ հարցի տրամաբանական լուծումը խիստ կարևոր է․ «Երկու տեսանկյուն կա, որ ներկրումը ոչի մի վտանգ չի բերում և հակառակը, որ մեր երթևեկությանը շատ է խանգարում»։