Հայկ Մարությանի նոր որոշումը՝ ավագանու արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում էր ստորագրել, որով 2018 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 11.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։

Ավագանու անդամ Անի Խաչատրյանը դիմում էր ներկայացրել քաղաքապետին՝ նիստի օրը տեղափոխելու համար, որակելով, որ այն՝ անհարգալից վերաբերմունք է համազգային վշտի նկատմամբ։

Քիչ առաջ հրապարակվեց Հայկ Մարությանի նոր որոշումը, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և Երևանի քաղաքապետի 2018 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 3328-Ա որոշմամբ.
1.Ուժը կորցրած է ճանաչվել Երևանի քաղաքապետի 2018 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ գումարելու մասին» N 3324-Ա որոշումը»։

Նշենք, որ նիստի օրակարգում հետևյալ հարցերն էին․

1)Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի N16-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

2)Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին.

3)Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին.

4)Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին.

5)Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին.

6)Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի մարտի 19-ի N622-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել