Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, հրապարակվել է կառավարության կողմից մշակված համաներման նախագիծը:
Դրա 11-րդ հոդվածը սահմանում է, որ համաներում հայտարարելու արդյունքում պատժից կազատվեն 2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող անձիք, հարուցված քրեական հետապնդումը կդադարեցվի կամ կազատվեն պատժից, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները:
Վերոնշյալ կետը չի տարածվում նույն կետում նկարագրված իրադարձությունների ընթացքում կատարված այն արարքների նկատմամբ, որոնք անմիջականորեն հանգեցրել են մարդու մահվան:
Նկարագրված հանցագործությունների արդյունքում պատճառված նյութական վնասի հատուցման հարցը կարող է լուծվել քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: