«Եկեք, բերենք նորից ժողովրդին, ճնշում գործադրենք». ԱԺ պատգամավորները քննարկում են նոր ԸՕ-ի ընդունման հարցը

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով խորհրդարանի կողմից ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունվելուն, հայտատաեց, որ ցանկացած ուժ իրավասու է սեփական քաղաքական գործունեությունը ծավալել, այդ թվում բոյկոտ իրականացնել, բայց երկրում այնպիսի իրավիճակ է, որ այսօր հիմքեր են դրվում Հայաստանի հետագա 20-30 զարգացման համար:

Մելքումյանը նշել է, որ ներկուսակցական շահերը պետք է ստորադասել պետական շահերին:

«Կոչ եմ անում խորհրդարանում քաղաքական մեծամասնությանը անպայման գնալ նրան, որ մենք Ընտրական նոր օրենսգիրք ունենանք: Սա միայն իշխանություն ձեւավորելու խաղի կանոն չէ, սա ապագա իշխանության որակի բարելավման խնդիր է, որովհետեւ ռեյտինգայինով ընտրված պատգամավորների 90 տոկոսից ավելին 5 տարվա ընթացքում որեւէ ելույթ չի ունեցել»,-ասաց Միքայել Մելքումյանը:

Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց ԱԺ փոխնախագահի հայտարարաությանը և ասաց. «Հոկտեմբերի 2-ին, երբ օրենք էր ընդունվում, ժողովուրդը եկավ ԱԺ: Եկեք, բերենք նորից ժողովրդին, ճնշում գործադրենք, որ այստեղի խալտուրաներով չկարողանան պահել հին ընտրական օրենսգիրքը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել