Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը հրաժարական է ներկայացրել: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջով:
Արա Սադոյանը գրել է․
«Կենտրոնի իմ շատ սիրելի՛ բնակիչներ,
Ստեղծված իրողության պատճառով, իմ կողմից ազնիվ կլինի, վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալը: Խորին շնորհակալություն եմ հայտնում Ձե ՛զ և բոլոր նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու: Ձեր հետ աշխատանքը և՛ հաճելի էր, և՛ պատասխանատու, և՛ պարտավորեցնող: Այս տարիների ընթացքում փորձել եմ ուժերիս ներածին չափով դրական հետք թողնել վարչական շրջանի ընդհանուր նկարագրի, և որ ինձ համար շատ կարևոր է, Ձե ՛ր հիշողության մեջ: Հեշտ չի եղել, սակայն հպարտ կլինեմ, եթե արածիս մեջ ինչ-որ բան հաջողված համարեք: Չարածիս համար անկեղծորեն հայցում եմ Ձե ՛ր ներողամտությունը: Հավատում եմ, որ մեզ փոխարինելու եկողներին կհաջողվի անել ավելին:
Խաղաղություն մեր երկրին…
Աստված բոլորիս պահապան …»,- գրել է նա: