Ամենայն Հայոց Կաթողիկոսին պետական պահպանություն կտրամադրվի

Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանը «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նոր նախագիծ է ներկայացրել:

Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը կլրացվի նոր 3.1-րդ կետով, որը ենթադրում է պետական պահպանություն տրամադրել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Հիշեցնենք, որ մինչև հիմա պետական պահպանություն է տրամադրվել.

1) Հայաստանի Հանրապետության Նախագահին.

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետին։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել