Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ.
«Շնորհավոր 2800 –ամյա հոբելյանդ, սիրելի՛ Երևան:
Շնորհավոր բոլորիս տոնը, սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ` Հայաստանում, Արցախում և արտերկրում:
Երևանը սիրում ենք անկախ մեր ծննդյան վայրից, անկախ մեր ապրելու վայրից:
Երևանը մեր մեջ է, որը մեզ հուզում է ու ջերմացնում:
Երևանը մեր ներկան է՝ երեկվա հիշողությամբ ու վաղվա վստահությամբ:
Երևանը հավերժական պատմություն է ու հավերժական երիտասարդություն:
Սրտացավ լինենք մեր անցյալի ժառանգության և հոգատար` մեր ապագայի հանդեպ:
Հավատարիմ մնանք Երևանին։
Ծնունդդ շնորհավոր, Երևան, իմ սեր»: