«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ նոյեմբեր ամսին կա մեկ տոնական օր՝ տեղական ինքնակառավարման օրը, որը նշվում է նոյեմբերի 10-ին:
Սակայն նոյեմբերի 10-ը համարվում է աշխատանքային օր է համարվում բոլոր նրանց համար, ովքեր սովորաբար այդ օրը աշխատում են:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ աշխատանքային օրեր են հայտարարվել հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում են օրինակելի ուսումնական պլանով նախատեսված աշնանային արձակուրդի հետ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, արձակուրդի անընդհատությունն ապահովելու նպատակով՝ դպրոցներում աշխատանքային օրեր է հայտարարում համապատասխանաբար՝ նոյեմբերի 17-ը և 24-ը։