Ի՞նչ կենսագրություն ունի Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը

Հոկտեմբերի 10-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տրդատ Սարգսյանը նշանակվել է Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նորանշանակ մարզպետի կենսագրությունը:

Տրդատ Նորիկի Սարգսյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 19-ին, Երևան քաղաքում:

Կրթություն
2005 թ․ ավարտել է «Ուսում» դպրոցը,
2005-2011 թթ․ սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնում (բակալավրիատ),
2007-2009 թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում,
2011-2013 թթ․ սովորել և ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժինը (մագիստրատուրա),
2012-2016 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում (բակալավրիատ, հեռակա 2-րդ մասնագիտություն),
Տիրապետում է հայերեն (մայրենի), անգլերեն, ռուսերեն, թուրքերեն լեզուներին:

Աշխատանքային գործունեություն

2016 փետրվար – 2018 հուլիս «Համալսարանականներ» համատիրության կառավարիչ,
2018 թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում:

Լրացուցիչ տեղեկություններ

Ամուսնացած չէ:

Կուսակցական պատկանելություն

Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության անդամ:

Հասարակական-քաղաքական գործունեություն
2013-2015 թթ. ԵՊՀ ուսանողական խորհրդի հեռակա ուսանողների հետ տարվող աշխատանքների հանձնաժողովի նախագահ,

2013 թ. մասնակցություն է ունեցել տրանսպորտի թանկացումների դեմ շարժմանը,

2015 թ․ անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը,

2015 թ. ակտիվ մասնակցել է «Էլեկտրիկ Երևան» շարժմանը,

2016 թվականի փետրվարից առ այսօր «Համալսարանականներ» համատիրության վարչության անդամ է,

2016 թ․ առ այսօր ակտիվ մասնակցել է ընտրական գործընթացների վերահսկողությանը,

2017 թ․ «Հանուն միջազգային կոնվենցիաների պաշտպանության» ՀԿ-ի փոխնախագահ է,

2018 թ․ եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ,

2018 թ․սեպտեմբերի 23-ին «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել