Սահմանադրական դատարանը ջահեր և կոնյակ է գնել

Սահմանադրական դատարանն օգոստոսի 31-ին պայմանագիր է կնքել անհատ ձեռներեց Ավետիք Հարությունյանի հետ, որով 6 ջահ է գնել:

Ջահերից 4-ի գումարը կազմել է 300.000 դրամ, և յուրաքանչյուրն արժեցել են 75 հազար դրամ: Միջին չափսի 1 ջահն արժեցել է 35 հազար դրամ, և վերջինը՝ փոքր ջահը 12 հազար դրամ:

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 347 հազար դրամ:

Օգոստոի 24-ին ՍԴ-ն պայմանագիր է կնքել «Ագուլիս Մեկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ:

Այս պայմանագրով ՍԴ-ն գնել է.

  • կոնյակ «Ընտիր», 0.5 – 20 հատ, յուրաքանչյուրը՝ 28 666 դրամ,
  • կոնյակ «Ախթամար» 0.5 – 7 հատ, յուրաքանչյուրը՝ 14 000 դրամ,
  • կոնյակ «Նաիրի» 0.5 – 6 հատ, յուրաքանչյուրը՝ 32 400 դրամ:

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 450 հազար 400 դրամ: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել