Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, հոկտեմբերի 16-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նոր տեղակալ է նշանկվել:
ԱԱԾ-ից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ գնդապետ Էդուարդ Աշոտի Մարտիրոսյանը ծնվել է 1974 թվականին:
1998 թվականից ծառայում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով կրտսեր օպերլիազորից մինչև վարչության պետի պաշտոններ:
2018 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: