Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը «Դայմոնդ Հաուզ»-ի հետ այս տարվա հոկտեմբերի 16-ին կնքել է գնման պայմանագիր՝ հյուրանոցային ծառայությունների մատուցման համար:
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 4 միլիոն 315 հազար դրամ:
Ըստ պայմանագրի՝ հյուրանոցը մատուցելու է բնակվելու և ժողովների ու խորհրդակցությունների անցկացման ծառայություններ:
Ծառայությունների մատուցումը նախատեսված է իրականացնել հոկտեմբերի 17-20-ն ընկած ժամանակահատվածի համար: