Դոհա-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո քաղաքացին բերման է ենթարկվել

Հոկտեմբերի 19-ին, ժամը 01.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Վարդան Ա.-ն:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Վարդան Ա.-ն 2016թ. նոյեմբերի 15-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել