Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Վահագն Հովակիմյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է այն տեղեկությունը, թե նշանակվելու է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում:
«Հարգելի ընկերներ (և ոչ միայն)
Լրագրող գործընկերներիս նոր զանգերը կանխելու համար տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետի տեղակալ չեմ նշանակվելու։ Ավելին, դեռևս հոկտեմբերի 17-ին ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։ Ներկայումս իմ գործընկերների հետ պատրաստվում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին, որպեսզի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների պես խորհրդարանական ընտրությունները ևս լինեն ազատ, արդար և թափանցիկ»: