Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Նա մասնավորապես ասել է.

«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է մասնակցել այս հոբելյանին, որովհետև ես նախ և առաջ ինձ համարում եմ հայկական գիտական համայնքի անդամներից մեկը, այսինքն՝ ձեզնից մեկը:

20-րդ դարում, Խորհրդային Միությունում շատ լավ հասկանում էին, թե ինչ են հայկական միտքը, հայկական մտավոր ներուժը, և դա է պատճառը, որ պատերազմի տարիներին Հայաստանում ստեղծվեց գիտությունների ակադեմիա, որը դարձավ մեր գիտական մտքի շարժիչ ուժը:

Ես հպարտությամբ եմ ուզում հիշատակել Հայաստանի գիտությունների ակադեմիայի բոլոր նախագահներին՝ առաջին և հիմնադիր նախագահ ակադեմիկոս Հովսեփ Օրբելուն, ակադեմիան իրական գիտական բարձունքի հասցրած ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին, անկախության առաջին տարիներին ակադեմիան պահպանած Ֆադեյ Սարգսյանին և, իհարկե, նշել ակադեմիայի ներկայիս նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին»: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել