Գաղտնի ռեժիմով քննարկվող համաներման ենթադրյալ նախագիծը հայտնվել է համացանցում. ԱՆ-ն պարզաբանում է

Գաղտնի ռեժիմով քննարկվող համաներման նախագիծը տարածվել է համացանցում:

Իրավաբան.net-ի հետ զրույցում արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը նշում է, որ չի կարող ավելի հայտնել, քան ավելի վաղ տարածված հաղոդագրությունը, որը ներկայացնում ենք ստորև.

«Մամուլում համաներման ակտի վերաբերյալ հրապարակված տեղեկությունը ՀՀ ազգային ժողովում քննարկվելիք նախագծի հետ առնչություն չունի:

Կրկին հայտարարում եմ, որ համաներման ակտի նախագիծը քննարկվում է գաղտնի ռեժիմով և այս փուլում այն հրապարակման ենթակա չէ:

Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության նիստում նախագծի քննարկումը ևս եղել է փակ ռեժիմով, իսկ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 93-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախագիծը քննարկվելու է համապատասխան իրավասու հանձնաժողովի փակ նիստում»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել