Ներկայացվել են ՀՀ վարչական դատարանի նորանշանակ դատավորներ

ՀՀ նախագահի սեպտեմբերի 20-ի հրամանագրերով՝ Ռուզաննա Ազրոյանը և Դանիել Դանիելյանը նշանակվել են ՀՀ վարչական դատարանի դատավորներ՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի` ԲԴԽ-37-Ո-99 և ԲԴԽ-37-Ո-100 որոշումներով ներկայացված առաջարկությունները:

Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Հոկտեմբերի 18-ին ՀՀ վարչական դատարանում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը դատարանի նախագահին և դատավորներին ներկայացրեց Ռուզաննա Ազրոյանին և Դանիել Դանիելյանին:

Գևորգ Դանիելյանը շնորհավորեց նորանշանակ դատավորներին դատավորի բարձր, միևնույն ժամանակ, բարդ ու պատասխանատու կոչումը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նրանք՝ համալրելով Վարչական դատարանի երիտասարդ կազմը, ջանք չեն խնայի վարչական արդարադատությունը պատշաճ իրականացնելու, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, ինչպես նաև դատարանի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու գործում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել