Հայկ Մարությանն ինքն իրեն գործուղել է Փարիզ․ քաղաքապետի որոշում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրել է իր առաջին որոշումը, որով ինքն իրեն գործուղել է Փարիզ։

«Հաշվի առնելով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.

1.Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին` 2018 թվականի հոկտեմբերի 16-ից 17-ը գործուղել Փարիզ:

2.Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են Երևանի 2018 թվականի բյուջեի միջոցների հաշվին, բացառությամբ գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել