Կառավարության առաջարկությամբ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Կառավարություն այսօր՝ հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստի ժամանակ որոշում կընդունի Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ առաջարկություն անել։

Ազգային ժողովը նիստ կգումարի հոկտեմբերի 22-ին ժամը 11:00-ին՝ հետևյալ օրակարգով`

1) «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,

«Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»

 (նախագիծ)

(երկրորդ ընթերցում)

  1. Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի արտահերթ նիստի նախա­ձեռ­նո­ղի ներ­կա­յա­ցուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը:
  2. Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողով ներկայացնել՝

«2018 թվականի հոկտեմբերի 22-ին գումարված Հայաստանի Հանրապետության  Ազգային  ժողովի ար­տահերթ նիստի անցկացման մա­սին» Հայաստանի Հանրա­պե­տության Ազգային ժողովի որոշման նախագիծը,

«2018 թվականի հոկտեմբերի 22-ին գումարված Հայաստանի Հանրապետության  Ազգային  ժողովի  ար­տահերթ նիստում հարցի քննարկման տևողության սահ­ման­ման մա­սին» Հայաս­տանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի որոշման նա­խագիծը,

 «2018 թվականի հոկտեմբերի 22-ին գումարված Հայաստանի Հանրապետության  Ազգային  ժողովի  արտահերթ նիստի օրակար­գա­յին հարցի քննարկման հատուկ ընթացակարգի  մա­սին» Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել