ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2010 թվականի համատեղ հրամանի համաձայն` մարզական բարձր արդյունքներ գրանցած մարզիկներն իրենց ծառայությունն են անցնում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում (ԲԿՄԱ), որտեղից էլ գործուղվում են տվյալ մարզաձևի ֆեդերացիայի տրամադրության տակ՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, միջազգային մրցաշարերին կամ այլ ստուգատեսային բարձրակարգ մրցումների մասնակցելու համար: