ՊԵԿ նախագահը և Կենտրոնական բանկի խորհուրդը համատեղ հրաման են ստորագրել

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը և Կենտրոնական բանկի խորհուրդը համատեղ հրաման են ստորագրել, որով սահմանել են «Հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող այլ տեղեկատվության ցանկը»` համաձայն հավելվածի:

Հրամանը ընդունվել է մայիսի 5-ին, ուժի մեջ է մտել հունիսի 25-ին:

ՑԱՆԿ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

1. Ի լրումն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների` հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվում են հետևյալ տեղեկությունները`

1) մասնակցի սեռը.

2) ծննդյան օրը, ամսաթիվը, տարեթիվը.

3) մահվան դեպքում` մահվան օրը, ամսաթիվը, տարեթիվը.

4) կոնտակտային տվյալները, այդ թվում`

ա. բնակության վայրի հասցեն (բնակության, հաշվառման, օտարերկրյա, այլ),

բ. քաղաքային կամ բջջային հեռախոսահամարը (առկայության դեպքում),

գ. էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում):

2. Հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տեղեկությունները ներկայացվում են դրանց ստացման օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում` բացառապես էլեկտրոնային տարբերակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել