Քաղաքապետ Հայկ Մարությանը ապօրինի շինարարություն է կասեցրել.ավագանու անդամ

Ֆեյսբուքյան իր էջում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Մնացականյանը գրում է.

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ապօրինի շինարարություն է կասեցրել Երևանի Զարուբյան 3 հասցեում։ Հուսանք՝ քաղաքապետի ոչ բոլոր կիրակիներն կսկսեն այսպես, բայց կարևորը՝ կասեցվեց հերթական անօրինական շինարարությունը։

Եվ հարգելինե՛ր, վերջապես հասկացեք՝ իրավիճակ 1 փոխվել և կարևորը՝ դեպի լավ՝ մեր քաղաքի և բնակիչների համար»,– նշում է Մնացականյանը։

Նշենք, որ Հայկ Մարությանի հետ է եղել նաև քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել