Հարկային օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ շահութահարկ վճարողներ են համարվում՝
1) ռեզիդենտ կազմակերպությունները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի.
2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված՝
ա. անհատ ձեռնարկատերերը,
բ. նոտարները.
3) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի).
4) ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներից, շահութահարկ վճարողներ չեն համարվում՝
1) Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս պետական մարմինների.
2) Հայաստանի Հանրապետության համայնքները` ի դեմս համայնքային կառավարչական հիմնարկների.
3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.
4) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները.
5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված հատուցման հիմնադրամը: