Աշոտ Ահարոնյանը՝ ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու լուրերի մասին

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի քանի ԶԼՄ-ներում հրապարակվել է տեղեկություն, որ Սեւանում ոստիկանության ծառայողը բռնություն է կիրառել քաղաքացու նկատմամբ։ Տեղեկացնեմ, որ ՀՀ ոստիկանույթան պետի հանձնարարությամբ դեռեւս հոկտեմբերի 10-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել։ Վստահեցնում եմ, որ եթե քննությամբ հաստատվի ոստիկանության ծառայողի կողմից նման արարք կատարելու փաստը, ապա վերջինս անպայման կենթարկվի ամենախիստ պատասխանատվության։

Իսկ մինչ այդ հորդորում եմ զերծ մնալ պիտակներ ու որակումներ տալուց ու սպասենք քննության արդյունքին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել