Հոկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 17:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.110 և արևելյան երկայնության 43.720 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 7 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Ըստ նախնական տեղեկությունների երկրաշարժը զգացվել է Բավրայում 3 բալ ուժգնությամբ: