Ի՞նչ կենսագրություն ունի Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը

Կառավարության հոկտմեբերի 10-ի որոշմամբ Լոռու մարզպետ է նշանակվել Անդրեյ Ղուկասյանը:

Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը:

Անդեյ Ղուկասյանը ծնվել է

1980 թ. օգոստոսի 12-ին Վանաձոր քաղաքում :

1987-1995թթ. սովորել է Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցում :

1995-1997թթ. սովորել է Վանաձորի Ս.Աբովյանի անվան թիվ 1 վարժարանում:

1997-2002թթ. սովորել  և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը:

2002-2004թթ. սովորել  և ավարտել է ՌԴ Վորոնեժի Ն.Ն.Բուրդենկոյի անվան պետական բժշկական ակադեմիայի օրդինատուրան:

2004-2006թթ.  ծառայություն ՀՀ ԶՈՒ, որպես բուժ. Ծառայության սպա:

2004-2014թթ. աշխատել է Վան-Մեդ ԲՄԿ ՓԲԸ –ում , որպես բժիշկ-ստոմոտոլոգ:

2014թ. աշխատում է Օպտիմում Դենտ ստոմոտոլոգիական կլինիկայում , որպես հիմնադիր-տնօրեն, օրթոդոնտ, իմպլանտոլոգ:

Բազմիցս մասնակցել է մասնագիտական դասընթացների Գերմանիայի դաշնությունում:

Անցել է մի շարք վերապատրաստումներ:

2018թ. նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ:

2018թ. հոկտեմբերի 10-ին նշանակվել է Լոռու մարզպետ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:

Ամուսնացած է , ունի երեք երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել