Հանրային խորհրդի 15 մշտական հանձնաժողովների իրավասությանը վերապահված ոլորտների ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին Հանրային խորհրդի 15 մշտական հանձնաժողովների իրավասությանը վերապահված ոլորտների ցանկը սահմանելու մասին որոշում է ստորագրել:

Այն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 11-ին:

Այսպիսով, Հանրային խորհրդին կից ձևավորվող և գործող և մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտներն են`

1) գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով` գիտություն, կրթություն, հրատարակչական գործ, մշակույթ, երիտասարդություն, սպորտ.

2) պետաիրավական հարցերի հանձնաժողով` սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն.

3) քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողով` մարդու և քաղաքացու իրավունքներ ու ազատություններ, կուսակցություններ և այլ հասարակական միավորումներ, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, այլ զանգվածային լրատվության միջոցներ.

4) ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողով` հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, պետական գույքի կառավարում, բյուջետային օրենսդրություն, փոփոխություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, բանկային համակարգ, ֆինանսավարկային կազմակերպություններ.

5) գյուղատնտեսական հարցերի հանձնաժողով` գյուղատնտեսություն, անասնաբուծություն, սննդամթերքի անվտանգություն.

6) բնապահպանական հարցերի հանձնաժողով` բնական պաշարներ, բնապահպանություն.

7) առողջապահության հանձնաժողով` առողջապահություն, մայրություն, մանկություն, ծնելիություն, սննդի անվտանգություն.

8) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով` տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր և վճարներ.

9) պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողով` պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական և ոստիկանական ծառայություններ.

10) ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողով` ձեռնարկատիրական գործունեություն, առևտուր և ծառայություններ, սպառողների իրավունքներ.

11) ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով` ազգային փոքրամասնությունների խնդիրներ.

12) ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողով.

13) կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողով` կրոնական կազմակերպություններ, սփյուռքի կազմակերպություններ և խնդիրներ, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների ներդաշնակեցում.

14) սոցիալական հարցերի հանձնաժողով` զոհված ազատամարտիկների ընտանիքներ, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմաններ, վետերանների խնդիրներ.

15) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանձնաժողով` տրանսպորտ, հաղորդակցություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել