ՀՀ և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների խորհրդի գործունեությանն աջակցող աշխատանքային խումբ է ստեղծվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 4-ին որոշում է ընդունել.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև 2015 թվականի մայիսի 7-ին ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) 3-րդ հոդվածը՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առևտրի և ներդրումների խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) նիստերի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն աջակցող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:Հավելված»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել