Հոկտեմբեր 9-10 կեսգիշերին, Գյումրիում մահացել է Սասնա Ծռեր խմբավորման անդամ և Արցախյան ազատամարտի հայտնի մարտիկ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը։ Առաջին տվյալներով՝ սրտի կաթվածի հետևանքով։
Այս մասին հայտնում են Սասնա Ծռեր կուսակցությունից։
«Արայիկ Խանդոյանը ծնվել էր 1971 թվականին ապրիլի 19-ին։
Իր բովանդակ կյանքի ընթացքում եղել է խորհրդանիշ և մարմնավորում իր հայրենիքի և ազգի նկատմամբ անմնացորդ նվիրումի։ Պատանեկան տարիքից հազիվ դուրս եկած մինչև իր անժամանակ մահը, նա իր էությունը նվիրաբերեց նախ օտարի կողմից, և ապա հայանուն մարդկանց կողմից զավթված հայրենիքի ազատագրմանը, զոհաբերելով և աջողջություն և ընտանեկան երջանկություն»,-ասվում է հայտարարության մեջ։