Գործարար Սամվել Մայրապետյանը 2 ամսով կալանավորվեց

Գործարար Սամվել Մայրապետյանի համար դատարանը որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը: Նա կալանավորվել է 2 ամսով:

Մայրապետյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 6-ին:

Նշենք նաև, որ նրա ձերբակալման 72 ժամը լրացել էր մինչև դատարանի որոշման հրապարակումը և նա հեռացել էր դատարանից:

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):

Պաշտպանը ավելի վաղ հայտնել էր, որ Մայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել