Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

BBC-ն  տեղեկացնում է, որ Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյոն Բակը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման կոռուպցիոն հանցագործության մեղադրանքով։

Հոկտեմբերի 4-ին Սեուլի դատարանը Լիին դատապարտել է կաշառակերության, հափշտակության և իշխանության չարաշահման մեղադրանքով և պարտավորեցրեց վճարել 13 միլիարդ վոն (11.5 միլիոն դոլար, 8.8 միլիոն ֆունտ սթերլինգ) տուգանք:

Նախկին նախագահը պնդում է, որ մեղադրանքները քաղաքականացված են:

Նա արդեն Հարավային Կորեայի կալանավորված չորրորդ նախկին ղեկավարն է։ Դրան նախորդել է նրա նախորդի ազատազրկումը ապրիլ ամսին։ Փակ Կըն Հյեն 33 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով իշխանության չարաշահման և հարկադրանքի համար:

Լին առողջական խնդիրների պատճառով դատավարությանը ներկա չէր։ Սեուլի դատարանի դատավորը հայտարարել է, որ «մեղադրյալի համար ծանր պատիժը անխուսափելի է» հանցագործությունների լուրջ բնույթից ելնելով։

Դատարանը գտավ, որ նախկին ղեկավարը միլիարդավոր վոնի հասնող կաշառքներ է ընդունել «Սամսունգ» էլեկտրոնիկա արտադրող ընկերությունից՝ վերջինիս նախագահ Լի Կուն Հիիե ներման դիմաց։ Ընկերությունը ժխտում է երկրի նախկին նախագահին գումար տալու փաստը։

Քաղաքական ղեկավարների և ընտանեկան խոշոր կոնգլոմերացիաների միջև կապերը հաճախակի են մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվում կամ քրեական մեղադրանքների ուշադրության կենտրոնում գտնվում։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել