Ի՞նչ կենսագրություն ուներ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվող ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը, նախնական տվյալներով, ինքնասպանություն է գործել: Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը, որը վերցվել է ԱԺ պաշտոնական կայքէջից:

Կենսագրություն

Ծնվել է 1959թ. մայիսի 1-ին Երեւանում:

1986թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 2000թ.՝ Երեւանի պետական համալսարանը: Տնտեսագետ: Իրավաբան:

1985-1990թթ. «Հայխողովակառ» վարչությունում աշխատել է տնտեսագետ, բազայի տնօրեն, 1992-1993թթ.՝ «Հայմետաղառ» ֆիրմայի գլխավոր տնօրեն, 1993-1995թթ.՝ Երեւանի հրուշակեղենի-մակարոնի ֆաբրիկայի տնօրեն, 1995-1999թթ.՝ «Հայհրուշակ» ԲԲԸ նախագահ:

1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք): «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամ:

1995-1999թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք): «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 23 ընտրատարածք): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 12 ընտրատարածք): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել