ԱԻ նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանի կենագրությունը

Հոկտեմբերի 4-ին Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար: Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը:

Կենսագրություն

Ծնվել է 1952թ. հունվարի 27-ին Շիրակի մարզի (նախկինում՝ Անիի շրջան) Ներքին Ջրափի գյուղում:

1974թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Պատմաբան: Գեներալ-լեյտենանտ:

1974-1976թթ. եղել է Արարատի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումի ուսուցիչ: 1976-1980թթ.՝ ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, 2-րդ քարտուղար: 1980-1985թթ.՝ ՊԱԿ-ի Գորիսի բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր, 1985-1991թթ.՝ Եղեգնաձորի բաժանմունքի պետ: 1991-1992թթ.՝ Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ: 1993-1996թթ.՝ Ազգային անվտանգության Մասիսի բաժանմունքի պետ, 1996-1997թթ.՝ Շիրակի մարզային վարչության պետ, 1997-1999թթ.՝ Երեւանի քաղաքային վարչության պետ: 1999-2002թթ.՝ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար, 2002-2003թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար: 2003-2007թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ: 2007թ.՝ ՀՀ նախագահի խորհդական, 2007-2013թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: 2013-2016թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետ: 2016-2017թթ.՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» (2005թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2016թ.) մեդալներով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել