Ոստիկանությունը բացահայտեց Նորքում կատարված խուլիգանությունը

Հոկտեմբերի 5-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին խուլիգանության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Նորքի տներից մեկի բնակիչը շտապ ոստիկաններից օգնություն էր խնդրում։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ըստ հաղորդման՝ եղբոր որդին իր տան պատուհանը կոտրել էր ու մոտը պնևմատիկ ատրճանակ կար: Ոստիկանության Մարաշի բաժանմունքից մեկնած օպերատիվ խումբը բաժանմունք բերման ենթարկեց 26-ամյա Գագիկ Գ․-ին։ Բաժանմունք հրավիրվեց նաև տուժողը, որից ոստիկանները հաղորդում վերցրին։ Ըստ հաղորդման՝ ժամը 09.00-ին, տան բակում ծագած վիճաբանության ժամանակ, Գագիկ Գ․-ն իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել էր նրա ուղղությամբ, ապա քարով խփել ու կոտրել է տան պատուհանի ապակին: Գագիկ Գ․-ն ներկայացրել է իրեն պատկանող «Մակարով» տիպի, 16K71788 գործարանային համարով օդաճնշիչ ատրճանակը։ Պատճառված վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել