Ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են հետախուզվողին

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, հոկտեմբերի 5-ին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքում հայտնաբերվել և նույն օրը բաժին է բերման ենթարկվել՝ Սերյոժա Ա.-ն:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Նշենք, որ Սերյոժա Ա.-ն օգոստոսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 34 (հանցափորձը), 177 հոդ. 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (գողությունը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) մեղադրանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել