ՀԾԿՀ-ն «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերագային համալիր» ՓԲԸ-ին կպարտավորեցնի պետբյուջե գումար փոխանցել

Հոկտեմբերի 10-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերագային համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը պետական բյուջեին գումար փոխանցելու պարտավորեցնելու մասին հարցը:

ՀԾԿՀ-ից տեղեկանում ենք, որ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 17-ի №504Ա որոշմամբ «ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականության օգտագործման №0442 թույլտվության գործողության ժամկետը սահմանված է մինչև 2018 թվականի սեպտեմբերի 17-ը, և Ընկերությունն այն երկարաձգելու հայտով չի դիմել Հանձնաժողով:

ՀԾԿՀ-ն որոշում կընդունի ընկերությանը` որոշումն ուժի մեջ մտնելու պահից տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել ռադիոհաճախականության օգտագործման վճարի մասով մինչև 2018 թվականի սեպտեմբերի 18-ը հաշվարկված 950 հազար 760 դրամ պարտքը, որից 892 հազար 825 դրամը ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարն է, իսկ 57 հազար 825 դրամը՝ ժամկետանց պարտավորության համար հաշվարկված տույժը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել