Սյունիքի մարզպետին այժմ փոխարինում է Գոռ Թադևոսյանը

ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի 1080–Ա որոշումով Կարեն Համբարձումյանը  ազատվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից:

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի եւ 19-րդ հոդվածի համաձայն՝  ՀՀ Սյունիքի մարզպետին փոխարինում է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել