ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը hաստատելու մասին»:
Այս մասին տեղեկանում ենք ԿԳ նախարարությունից:
Համաձայն հրամանի՝ հավակնորդների քննությունները, որոնք տեղի կունենան Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, կմեկնարկեն հոկտեմբերի 17-ին: